Հայերեն | English

Հայաստանի Ազգային
Պոլիտեխնիկական Համալսարան

«ERASMUS+ PRINTEL» Նախագծի Կայք

Նախագծի նկարագրություն

Նախագծի նկարագրություն

2017 թ-ին Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ERASMUS+ PRINTeL ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի ներկայացրած «Փոփոխություն լսարանում. Նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով» նախագիծը արժանացավ հավանության և ստացավ եռամյա ֆինանսավորում 2018-2020 թթ. համար:
Նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավարներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացմանը և նորարարությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Ժամանակակից աշխարհում սա գերխնդիր է նաև բարձրագույն կրթության գլոբալ համակարգում։

Նախագծի հիմնական նպատակն է`
  • Բարելավել ուսանողի ուսումնական փորձառությունը գործընկեր երկրներում և օժանդակել դասավանդման և ուսումնառության զարգացմանն ու նորարարությանը, աջակցել դասավանդման տեխնոլոգիաների և հետազոտության ինտեգրացիային ու լավագույն փորձի տարածմանը:

Նախագծի գործընկերներն են Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի և Ավստրիայի մի շարք առաջատար համալսարաններ: