Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան

Շարունակական Կրթության և Դասախոսների Վերապատրաստման Կենտրոն

Մեր մասին

 

2010 թվականին ՀԱՊՀ -ի ղեկավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրինության միջև կնքված հուշագրի համաձայն ստեղծվեց «Մայքրոսոֆթ» ՏՏ ակադեմիան, որը հնարավորություն տվեց կազմակերպել վերապատրաստման դասընթացներ` արտոնագրված ուսումնական ծրագրերով, միջազգային չափորոշիչներին համապատասխան։ «Մայքրոսոֆթ» -ի ՏՏ ակադեմիայի գործունեության հաջողության վրա հիմնված 2012 թվականին ՀԱՊՀ -ում ստեղծվեց Շարունակական կրթության կենտրոնը, որում համախմբվեցին մի շարք միջազգային ծրագրերը և ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման կենտրոնը։
2015 թվականին, նկատի ունենալով կենտրոնի գործունեության ոլորտի ընդլայնումը, այն վերանվանվեց Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոն: Ներկայումս կենտրոնում իրականացվող դասընթացները ներառում են «Մայքրոսոֆթ» ընկերության բոլոր հիմնական ուղղությունները և համապատասխանում են պաշտոնական ուսումնական ծրագրերին։ 2016 թվականից կենտրոնում վերսկսվեց ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման գործընթացը, որում ներկայումս ներառվել են 300 -ից ավել դասախոսներ։ Սկսած 2012 թվականից ՇԿ և ԴՎ կենտրոնում վերապատրաստվել են շուրջ 1500 ունկնդիր, որոնց մեծամասնությունը Պոլիտեխնիկից է: Ունկնդիրներ կան նաև ԵՊՀ-ից, Սլավոնական և Ամերիկյան համալսարաններից և այլ բուհերից: Կենտրոնի հաջողության կարևոր գրավականներից է ուսուցման բարձր որակը: