ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀԱՊՀ-ն իրականացնում է «Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (beginner)» և «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate)» դասընթացներ:
«1043.11004․Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում կանցկացվեն հեռավար դասընթացներ, որի արդյունքում մասնակիցները կստանան գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն և կխթանեն նրանց մուտքը բարձր տեխնոլոգիաների աշխատաշուկա։ Ծրագրի իրականացման ընթացքում հաշվի են առնվելու համաչափության, ներառականության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքները:
Ծրագիրը իրականացնում է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է` ...
Դասընթացին կարող են մասնակցել Երևանում` 18 տարեկանը, ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 16 տարեկանը լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին:
Թիրախային խմբերն են՝ ...
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ) իրավաժառանգորդն է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թվականին: ՀԱՊՀ-ն հանդիսանում է Հայաստանում ինժեներական կրթության առաջատարը: Այն միշտ հանդիսացել և շարունակում է հանդիսանալ երկրի տնտեսական զարգացման հիմնական գրավականն ու լոկոմոտիվը: Իր գոյության 88 տարիների ընթացքում Համալսարանը երկրին տվել է ավելի քան 130 հազար շրջանավարտ, ովքեր ձևավորել են երկրի ինժեներա-տեխնոլոգիական հզոր ներուժը։
Մերօրյա ՀԱՊՀ-ն ներառում է Երևանյան կենտրոնական և Գյումրու, Վանաձորի ու Կապանի տարածաշրջանային մասնաճյուղային կրթահամալիրները, որոնց կազմում գործում են ոլորտային ուսումնագիտական առանձին ենթակառույցներ՝ ինստիտուտներ, ֆակուլտետներ, կենտրոններ և ամբիոններ: Համալսարանի կազմում գործում են նաև Երևանյան և տարածաշրջանային քոլեջներ և ավագ դպրոցներ։
ՀԱՊՀ-ն տարիներ շարունակ հաջողությամբ իրականացնում է բարձր տեխնոլոգիական (ԲՏ) ոլորտի մասնագետների պատրաստման առաքելությունը, հանդի¬սա¬նա¬լով ԲՏ ընկերություններին մասնագետներ մատակարարող դարբնոց։ ՀԱՊՀ տարեկան 1800 -ից ավել շրջանավարտների հզոր բանակի գերակշռող մեծամասնությունը գալիս է համալրելու ԲՏ աշխատաշուկայի օրեցօր աճող պահանջարկը։ Դա է վկայում այն փաստը, որ Պոլիտեխնիկի շրջանավարտները մեծամասնություն են կազմում ԲՏ կազմակերպությունների աշխատակիցների շարքում, ինչին նպաստում է նաև այդ կազմակերպությունների հետ ունեցած ՀԱՊՀ-ի փոխշահավետ համագործակցության ամենամեծ փորձը ՀՀ-ում։
«Python» ծրագրավորման լեզվի դասընթացը մեքենայական ուսուցման և արհեստական բանականության բաժինների հետ ներառված է նաև ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման դասընթացների ցանկում։ ՀԱՊՀ-ի մասնագետները մշակել են Python լեզվի կիրառման յուրահատուկ դասընթաց, որում ներառված են բարձրագույն մաթեմատիկայի համապատասխան բաժինները և Python ծրագրավորման լեզուն։
Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ՝
«Python ծրագրավորման լեզվի I մակարդակ (beginner)»Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։ Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 25 հարցից (հայերեն և անգլերեն լեզուների, ընդհանուր զարգացվածության և ՏՏ ոլորտին ծանոթ լինելու վերաբերյալ և տրամաբանական հարցեր)։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին:
«Python ծրագրավորման լեզվի II մակարդակ (Intermediate)»
Մինչ դասընթացի մեկնարկը առցանց թեստի միջոցով կիրականացվի դիմորդների գիտելիքների գնահատում։ Ընդունելության առցանց թեստը բաղկացած կլինի 18 հարցից։ Նախապատվությունը տրվելու է 60%-ից բարձր հավաքած մասնակիցներին:
Դասընթացները իրականացվում են համաֆինանսավորմամբ: Պետությունը, կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը, որը կախված կլինի ընդունելության և ավարտական քննությունների արդյունքից (սանդղակը տե՛ս ստորև)
Դասընթացի արժեքը – 40 000 ՀՀ դրամ «Python I մակարդակ (beginner)»
Դասընթացի արժեքը – 158 000 ՀՀ դրամ «Python II մակարդակ (beginner)»
Դասընթացներն իրականացվում են պետության և համալսարանի ֆինանսավորմամբ (համաֆինանսավորում):
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարումն
ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման «1043.11004.Մասնագետների պատրաստման
ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում, Պետության կողմից,
ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա, ուսանողին
տրամադրվում է մասնակի ֆինանսավորում՝ դասընթացի արժեքի մի մասով, (սանդղակը տե՛ս ստորև):
Ավարտական քննությունների ամփոփման դրական արդյունքներ արձանագրած ունկնդրին կարող է տրամադրվել
ֆինանսավորում՝ ՀԱՊՀ-ի կողմից սահմանված հատուկ կրթաթոշակ՝ Համալասարանի և ունկնդրի միջև կնքված
համաձայնագրով սահմանված վերջնական արժեքի չափով:
«Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (beginner)» ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 27 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է միջինում 25 ուսանողից։
«Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate)» ծրագրավորման դասընթացն իրականացվելու է շաբաթական 3 անգամ (ընդհանուր 54 դաս՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ): Խումբը կազմված է լինելու է միջինում 12 ուսանողից։
Դասընթացը բաղկացած է լինելու տեսական և գործնական մասերից․
Դասընթացները իրականացվելու են առցանց (online) եղանակով՝ լիցենզավորված Microsoft Teams համակարգը։ Որպես լրացուցիչ գործիքներ՝ տեսակոնֆերանսի ռեժիմում դասընթացների կազմակերպման համար որոշակի դեպքերում կարող են կիրառվել նաև Google Meet, Zoom, Jitsi համակարգերը։
Ավարտական քննության ստուգման համար օգտագործվելու է ՀԱՊՀ-ում մշակված iUniversity հարթակը, որը թույլ է տալիս ավտոմատ ստուգել և գնահատել լուծված խնդիրները։ Որպես լրացուցիչ միջոց կարող է կիրառվել նաև արտոնագրված Microsoft Teams համակարգը։
Դասընթացի մասնակիցներ հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու
Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ «Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (beginner) դասընթաց»
Ուսումնական ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթաց»
Դասընթացի ավարտին կանցկացվի առցանց քննություն/թեստ, որի արդյունքում կստուգվեն ուսանողների կողմից ձեռք բերված ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Թեստը դրական կհամարվի 80% և ավել միավորներ ստանալու դեպքում։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրամադրվի՝
Ավարտական քննության արդյունքում 80% և ավել միավոր հավաքած ուսանողներին ինքնակենսագրականները կներկայացվեն գործընկեր կազմակերպություններում հնարավոր թափուր աշխատատեղերի համար: