Դասընթացներ

 
Microsoft Visual Studio – լայնորեն տարածում գտած ինտեգրված միջավայր է ծրագրային ապահովման մշակման համար, որն իր մեջ ներառում է մի շարք այլ գործիքային միջոցներ։ Visual Studio-ով աշխատող ծրագրավորողների նախընտրելի գործիքներն են հանդիսանում C#-ծրագրավորման լեզուն և .NET պլատֆորմը, որոնք թույլ են տալիս դրանք պրոֆեսիոնալ մակարդակով տիրապետողներին ստեղծել հզոր կիրառական համակարգեր: Մեր համալսարանը՝ Հայաստանի միակ ԲՈՒՀ-ն է, որն իրականացնում է Microsoft IT Academy-ի միջազգային ծրագիրը։ Դա նշանակում է, որ Microsoft-ի ծրագրավորման դասընթացները դասավանդվում են Microsoft-ի պաշտոնական ուսումնական ծրագրերին համապատասխան, իսկ այն ավարտելուց հետո ունկնդիրը ստանում է ՀԱՊՀ-ի կողմից հաստատված վկայագիր, որում նշված է Microsoft-ի պաշտոնական ուսումնական դասընթացը (Microsoft Official Academic Course)։ Հայաստանում գործող ծրագրավորողների գերակշռող մեծամասնությունը մեր համալսարանի շրջանավարտներն են։
C++ -ը ամենատարածված ծրագրավորման լեզուներից է։ Կիրառման ոլորտներից են համակարգային ծրագրավորումը, կիրառական ծրագրերի ստեղծումը, ֆիզիկական սարքավորումների՝ օպերացիոն համակարգի հետ կապի ապահովման ծրագրերի ստեղծումը, բարձր արդյունավետությամբ աշխատող սերվեր և օգտագործող ծրագրերի ստեղծումը, ինչպես նաև, ներդրված ծրագրերի և համակարգչային խաղերի ստեղծումը։
Python-ը հզոր, բայց միաժամանակ հեշտ ուսուցանվող ծրագրավորման լեզու է, որն ուսումնասիրելով դուք ոչ միայն կծանոթանանք ալգորիթմացման և ծրագրավորման հիմունքներին, այլ կտիրապետեք մի ծրագրավորման միջոցի, որն օգտագործվում է ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բոլոր բնագավառներում՝ մաթեմատիկական խնդիրների լուծում, մեքենայական ոսուցում, արհեստական բանականություն, նեյրոնային ցանցեր և այլն: Այն թույլ է տալիս օգտագործել արդյունավետ և բարձրամակարդակ տվյալների կառուցվածքներ և առաջարկում է պարզ, բայց արդյունավետ մոտեցում օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորմանը:
Այս դասընթացում դուք կիմանաք մեքենայական ուսուցման հիմունքները ՝ օգտագործելով Python-ը՝ մատչելի և հայտնի ծրագրավորման լեզուն
Ցանկանու՞մ եք ծանոթանալ վեբ-տեխնոլոգիաներին և ամուր հիմք դնել Ձեր ապագա կարիերային։ Ինտերնետն այսօր զարգանում է ֆենոմենալ արագ։ Ընտրելով վեբ-տեխնոլոգիաները որպես Ձեր մասնագիտություն, դուք կարող եք համոզված լինել – Ձեզ արժանի ապագան երաշխավորված է։ Ցանկանու՞մ եք ստեղծել ձեր կայքը, կամ եթե կայքը արդեն ստեղծել եք ապա մասսայականացնե՞լ այն։ Մեր կենտրոնում վեբ-տեխնոլոգիաների հիմունքների դասընթացներին Դուք կյուրացնեք աշխատանքն ինտերնետում, HTML և CSS, JavaScript տեխնոլոգիաները։ Դուք կստանաք գիտելիքների այն անհրաժեշտ բազան, որը թույլ կտա վեբ-դիզայնի, վեբ-ծրագրավորման, վեբ-մարկետինգի ուղղվածություններով մասնագիտական հետագա զարգացումը։
PHP – որպես Web-կայքերի ստեղծման միջոց, բավականին լայն տարածված է ամբողջ աշխարհում: Լեզվի կիրառական կարևոր բնութագրերից է պարզությունը արդյունավետությունը և միևնույն ժամանակ PHP լեզվի օգնությամբ կարող են մշակվել բարդ կայքեր: Այս դասընթացը պարունակում է PHP– ի հիմունքները և ներկայացնում է PHP– ի զարգացման առաջադեմ գործիքներ և տեխնիկա, օգնում է ուսանողներին հասկանալ PHP– ի տվյալների օբյեկտները, ինչպես նաև տալիս է MySQL– ի ներածություն:
Սիստեմային ադմինիստրատոր որակավորում ունեցող մասնագետներն ամեն տարի դառնում են առավել պահանջված և այս կարևոր մասնագիտության ուսուցումը չի իրականացվում ՀՀ այլ ԲՈՒՀ-երում։ Մեր կենտրոնը լուծում է այդ խնդիրը և պատրաստում միջազգային չափորոշիչներին համապատասխանող մասնագետներ, որոնք գտնում են աշխատանք առաջատար ընկերություններում և ստանում իրենց աշխատանքին արժանի վարձատրություն։ Այս դասընթացը տալիս է գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են Windows Server 2012 R2-ի կորպորատիվ միջավայրում բազային ինֆրակառուցվածքի իրագործման համար։
Մեր կենտրոնն առաջարկում է Ձեզ համակարգչային գրաֆիկայի ուղղվածությամբ դասընթացների լայն ընտրություն։ Դուք կարող եք ստեղծել ցանկացած բարդության օրիգինալ մակետներ, էջադրել գրքեր և ամսագրեր, մշակել նկարներ, պատրաստել տպագրման նյութեր, ստեղծել դիզայն-նախագծեր, մշակել հուշանվերային արտադրանքների դիզայն։ Բարձրացրեք Ձեր մասնագիտական որակավորումը և յուրացրեք լայնորեն տարածված գրաֆիկական ծրագրերը։ Դուք կարող եք Ձեր հոբբին վերածել բարձր վարձատրվող աշխատանքի։ Ինչպե՞ս սկսել այս ուղղվածությամբ առաջին քայլերը: Ուսումնասիրեք ամենահայտնի խմբագիր-ծրագիրը՝ մասնակցելով Photoshop ծրագրի դասընթացներին։ Առաջադեմ օգտագործողները կարող են ուսումնասիրել արդի ծրագրեր՝ Illustrator, InDesign, CorelDRAW, Rinoceros և այլն։ Գրաֆիկական ծրագրերի իմացությունը թույլ է տալիս ձեռք բերել Ձեզ արժանի մասնագիտություն կամ հետաքրքրաշարժ հոբբի։
Այս դասընթացում դուք կսովորեք MS-Excel- ի և մակրոների նախնական հատկությունների օգտագործման արդյունավետ եղանակներ: Դուք կսովորեք, թե ինչպես ստեղծել մակրոներ ՝ օգտագործելով VBA- ն, որը օգտագործվում է Excel- ում ՝ որպես ծրագրավորման լեզու:

Դասընթացներին գրանցվելու համար ԳՐԱՆՑՎԵԼ

 
Copyright © CE&FDC 2012. All right reserved