2010 թվականին ՀԱՊՀ -ի ղեկավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրինության
միջև կնքված հուշագրի համաձայն ստեղծվեց «Մայքրոսոֆթ» ՏՏ ակադեմիան, որը հնարավորություն տվեց կազմակերպել
վերապատրաստման դասընթացներ` արտոնագրված ուսումնական ծրագրերով, միջազգային չափորոշիչներին համապատասխան։
«Մայքրոսոֆթ» -ի ՏՏ ակադեմիայի գործունեության հաջողության վրա հիմնված 2012 թվականին ՀԱՊՀ -ում ստեղծվեց
Շարունակական կրթության կենտրոնը, որում համախմբվեցին մի շարք միջազգային ծրագրերը և ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման կենտրոնը։
2015 թվականին, նկատի ունենալով կենտրոնի գործունեության ոլորտի ընդլայնումը, այն վերանվանվեց Շարունակական կրթության և
դասախոսների վերապատրաստման կենտրոն: Ներկայումս կենտրոնում իրականացվող դասընթացները ներառում են «Մայքրոսոֆթ»
ընկերության բոլոր հիմնական ուղղությունները և համապատասխանում են պաշտոնական ուսումնական ծրագրերին։
2016 թվականից կենտրոնում վերսկսվեց ՀԱՊՀ դասախոսների վերապատրաստման գործընթացը, որում ներկայումս
ներառվել են 300 -ից ավել դասախոսներ։ Սկսած 2012 թվականից ՇԿ և ԴՎ կենտրոնում վերապատրաստվել են շուրջ 1500 ունկնդիր,
որոնց մեծամասնությունը Պոլիտեխնիկից է:
Ունկնդիրներ կան նաև ԵՊՀ-ից, Սլավոնական և Ամերիկյան համալսարաններից և այլ բուհերից:
Կենտրոնի հաջողության կարևոր գրավականներից է ուսուցման բարձր որակը: