Իրականացվող դասընթացների ցանկ

  1. Օպերացիոն համակարգերի կառուցվածքը և արդյունավետ կառավարումը (Windows 10, Windows Server 2012, MacOS X);
  2. Excel 2016 համակարգի խորացված ուսուցում, VBA ծրագրավորում Excel-ի միջավայրում;
  3. MSOffice 365, Microsoft Official Academic Course;
  4. Ցանցային տեխնոլոգիաներ – Windows Server 2012 կառավարում, կարգաբերում և վիրտուալիզացիա (Virtualization);
  5. Ծրագրավորում C# լեզվով. Net Framework միջավայրում, Visual Studio 2015;
  6. Ծրագրավորում C++;
  7. Windows ծրագրավորում` WPF, XAML, LINQ, ADO.NET;
  8. Web ծրագրավորում` HTML5, CSS3, JavaScript;
  9. Ծրագրավորում Java;
  10. Developing ASP.NET 4.5, MVC Web Applications;
  11. PHP. Web-sites development with MySQL;
  12. Developing Microsoft SQL Server Database;
  13. Համակարգչային գրաֆիկա, դիզայն և մոդելավորում` Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDraw, Corel PhotoPaint;
  14. AutoCAD;
  15. Mobile iOS ծրագրավորում։ Փուլ1 - ծրագրավորում Swift, փուլ2 - iOS հավելվածների մշակում։

Ծանուցում

Web ծրագրավորման հիմունքներ

Ցանկանու՞մ եք ծանոթանալ վեբ-տեխնոլոգիաներին և ամուր հիմք դնել Ձեր ապագա կարիերային։ Ինտերնետն այսօր զարգանում է ֆենոմենալ արագ։ Ընտրելով վեբ-տեխնոլոգիաները որպես Ձեր մասնագիտություն, դուք կարող եք համոզված լինել – Ձեզ արժանի ապագան երաշխավորված է։ Ցանկանու՞մ եք ստեղծել ձեր կայքը, կամ եթե կայքը արդեն ստեղծել եք ապա մասսայականացնե՞լ այն։ Մեր կենտրոնում վեբ-տեխնոլոգիաների հիմունքների դասընթացներին Դուք կյուրացնեք աշխատանքն ինտերնետում, HTML և CSS, JavaScript տեխնոլոգիաները։ Դուք կստանաք գիտելիքների այն անհրաժեշտ բազան, որը թույլ կտա վեբ-դիզայնի, վեբ-ծրագրավորման, վեբ-մարկետինգի ուղղվածություններով մասնագիտական հետագա զարգացումը։

C# ծրագրավորում .Net միջավայրում

Microsoft Visual Studio – լայնորեն տարածում գտած ինտեգրված միջավայր է ծրագրային ապահովման մշակման համար, որն իր մեջ ներառում է մի շարք այլ գործիքային միջոցներ։ Visual Studio-ով աշխատող ծրագրավորողների նախընտրելի գործիքներն են հանդիսանում C#-ծրագրավորման լեզուն և .NET պլատֆորմը, որոնք թույլ են տալիս դրանք պրոֆեսիոնալ մակարդակով տիրապետողներին ստեղծել հզոր կիրառական համակարգեր: Մեր համալսարանը՝ Հայաստանի միակ ԲՈՒՀ-ն է, որն իրականացնում է Microsoft IT Academy-ի միջազգային ծրագիրը։ Դա նշանակում է, որ Microsoft-ի ծրագրավորման դասընթացները դասավանդվում են Microsoft-ի պաշտոնական ուսումնական ծրագրերին համապատասխան, իսկ այն ավարտելուց հետո ունկնդիրը ստանում է ՀԱՊՀ-ի կողմից հաստատված վկայագիր, որում նշված է Microsoft-ի պաշտոնական ուսումնական դասընթացը (Microsoft Official Academic Course)։ Հայաստանում գործող ծրագրավորողների գերակշռող մեծամասնությունը մեր համալսարանի շրջանավարտներն են։

Համակարգչային ցանցային տեխնոլոգիաներ

Սիստեմային ադմինիստրատոր որակավորում ունեցող մասնագետներն ամեն տարի դառնում են առավել պահանջված և այս կարևոր մասնագիտության ուսուցումը չի իրականացվում ՀՀ այլ ԲՈՒՀ-երում։ Մեր կենտրոնը լուծում է այդ խնդիրը և պատրաստում միջազգային չափորոշիչներին համապատասխանող մասնագետներ, որոնք գտնում են աշխատանք առաջատար ընկերություններում և ստանում իրենց աշխատանքին արժանի վարձատրություն։ Այս դասընթացը տալիս է գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են Windows Server 2012 R2-ի կորպորատիվ միջավայրում բազային ինֆրակառուցվածքի իրագործման համար։

Համակարգչային գրաֆիկա և դիզայն

Մեր կենտրոնն առաջարկում է Ձեզ համակարգչային գրաֆիկայի ուղղվածությամբ դասընթացների լայն ընտրություն։ Դուք կարող եք ստեղծել ցանկացած բարդության օրիգինալ մակետներ, էջադրել գրքեր և ամսագրեր, մշակել նկարներ, պատրաստել տպագրման նյութեր, ստեղծել դիզայն-նախագծեր, մշակել հուշանվերային արտադրանքների դիզայն։ Բարձրացրեք Ձեր մասնագիտական որակավորումը և յուրացրեք լայնորեն տարածված գրաֆիկական ծրագրերը։ Դուք կարող եք Ձեր հոբբին վերածել բարձր վարձատրվող աշխատանքի։ Ինչպե՞ս սկսել այս ուղղվածությամբ առաջին քայլերը: Ուսումնասիրեք ամենահայտնի խմբագիր-ծրագիրը՝ մասնակցելով Photoshop ծրագրի դասընթացներին։ Առաջադեմ օգտագործողները կարող են ուսումնասիրել արդի ծրագրեր՝ Illustrator, InDesign, CorelDRAW, Rinoceros և այլն։ Գրաֆիկական ծրագրերի իմացությունը թույլ է տալիս ձեռք բերել Ձեզ արժանի մասնագիտություն կամ հետաքրքրաշարժ հոբբի։

Անհատական համակարգիչը սկսնակների և փորձառու օգտագործողների համար: PC, Apple, MS Office

Անհատական համակարգիչն այսօր ճիշտ և էֆեկտիվ օգտագործելու ունակությունը արդիական անհրաժեշտություն է։ Այն ապահովում է մուտք թվային տեխնոլոգիաների և բազային պահանջների աշխարհ ցանկացած աշխատանքի ընդունման դեպքում։ Եթե դուք ցանկանում եք բարձրացնել ձեր գործունեության/աշխատանքի արդյունավետությունը, բարձրացնել մասնագիտական կարգավիճակը, ապա Ձեզ անհրաժեշտ է անցնել ԱՀ- ի դասընթացներ մեր ուսումնական կենտրոնում։ Դա կօգնի Ձեզ չվատնելու ժամանակ օֆիսային ծրագրերի ինքնուրույն ուսուցմանը, այլ կենտրոնացնել ուշադրությունն աշխատանքի վրա։ Դուք բավարար տիրապետու՞մ եք համակարգչային հմտություններին, այդ դեպքում դուք կարող եք մասնակցել ԱՀ-ի համակարգչային բազային դասընթացներին, ինչպես նաև այլ դասընթացների՝ առաջադեմ օգտագործողների համար։ Ուսուցումն անցկացվում է Microsoft Office-ի արտադրանքի ամենավերջին տարբերակներով։

Microsoft Excel 2013/2016, Advanced Level

Excel համակարգը – բազմաֆունկցիոնալ ծրագիր է, որը գործնականապես օգտագործվում է գրեթե ցանկացած ոլորտում։ Հաշվարկման, մշակման հզոր միջոցները և ինֆորմացիայի տեսողական ներկայացումը Excel-ը դարձնում է անփոխարինելի գործիք ցանկացած բնագավառի համար։ Անցնելով այս ուսուցումը դուք կստանաք գիտելիքներ և հմտություններ, որոնք թույլ կտան Ձեզ արդյունավետ աշխատել մեծ ծավալով տվյալների հետ, կատարել դրանց բարդ վերլուծություն, արդյունավետ օգտագործել MS Excel 2013/2016-ի ֆունկցիաները և մակրոսները։ Դուք կսովորեք համեմատել աղյուսակները, կկարողանաք օգտագործել տարբեր ֆունկցիաները, վերլուծել, լավարկել մոդելավորել և կատարել տարբեր հաշվարկներ բարդ պայմաններով։ Դասընթացում կդիտարկվեն Microsoft Excel 2013/2016-ի ինչպես հզոր ֆունկցիոնալ և ընդհանուր, այնպես էլ նոր հնարավորությունները։

Microsoft Excel 2013/2016. Data analysis and visualisation

Ըստ ձեր գործունեության բնույթի դուք հաճախ ե՞ք բախվում Excel-ում վերլուծության և կանխորոշման բնույթի խնդիրներին և Ձեզ համարում եք այդ ծրագրի փործառու մասնագետ։ Այդ դեպքում Դուք համոզվում եք, որ կատարելությունը չունի սահմաններ։ Գաղտնիք չէ, որ ինֆորմացիայի տեսողական ներկայացումը ժամանակակից աշխարհում թույլ է տալիս արագ հասնելու ղեկավարության, գործընկերների և պատվիրատուների ըմբռմանը։

VBA ծրագրավորում MS Excel-ի հենքով

Microsoft Office 2016-ի վերջին տարբերակում Visual Basic for Applications (VBA) ծրագրավորման հիմնական լեզուն դեռևս մնում է ավտոմատացման կարևոր միջոց։ Այս լեզուն թույլ է տալիս նշանակալիորեն մեծացնել Excel-ի ստանդարտ հնարավորությունները և կիրառել այն մոդելավորման և օպտիմալացման բարդ խնդիրների որոշման համար։ Մեր կենտրոնն առաջարկում է ծանոթանալ Excel պլատֆորմայի ամենաարդի հնարավորություններին Microsoft IT Academy ծրագրերի շրջանակներում ներկայացվող, համաշխարհային առաջատար տեխնիկական բուհերի, Բաումանի անվ․ ՄՊՏՀ-ի համագործակցման ծրագրերի շրջանակներում ստացված ուսումնական նյութերի հիման վրա։